Երևանում այս օրերին ոչ ավելի, ոչ պակաս տեղի է ունեցել հայկական և ադրբեջանական «ՀԿ»-ների կլոր սեղան: Եվ ադրբեջանական պատվիրակության կազմում է եղել Դիլարա Էֆենդիևան:
Էֆենդիևան այն պսևդոէկոակտիվիստներից և այդ ակցիայի կազմակերպիչներից էր, ում մասնակցությամբ 2022թ. վերջին սկսվեց Արցախի բլոկադան:
Բլոկադա որի ընթացքում ամիսներ շարունակ մարդիկ սովամահ էին լինում, հղի կանայք էին վիժում:
Բլոկադա, որի վերջնարդյունքը 2023թ. սեպտեմբերին Արցախի ժողովրդի ցեղասպանությունը և հայաթափումն էր:
Ժամանակին մենք մեր ժողովրդի հանդեպ հանցագործություններ արած տարատեսակ պայմանական Էֆենդիևաներին ֆիզիկապես ոչնչացնում էինք, իսկ այսօր Երևանում պատվով դիմավորում ենք:
Սա է փաշինյանական չորրորդ հանրապետության ողջ «պերճանքն» ու թշվառությունը, որտեղ սեփական ժողովրդի սպանդին մասնակցություն ունեցածին ոչ թե պատժում են այլ առոք-փառոք ընդունում և ճանապարհում:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ